Հնդկաստանում 7-ամյա տղան քնում, ուտում և լողանում է օձերի հետ (տեսանյութ)
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում բնակվող 7-ամյա Դեվեշ Ադիվասին արտասովոր կերպով «ընկերություն է անում» օձերի հետ:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, տղան վերջին 4 տարին սովորություն է ձեռք բերել մտնելու իրենց գյուղի մոտակա ջունգլին և այնտեղից ամեն տեսակի օձեր բերելու իր հետ: Նա խաղում, լողանում, ուտում է և ժամանակի մեծ մասն անցկացնում է սողունների հետ, որոնցից որոշները թունավոր են:
Այնուամենայնիվ, ինչպես հաղորդվում է, նրան ոչ մի անգամ չեն խայթել: Ընտանիքի անդամների խոսքով՝ տղայի կապվածությունն օձերի հետ սկսվել է 3 տարեկանում՝ երազում սողացող օձեր տեսնելուց հետո:
Տղան երազը պատմել էր ծնողներին, սակայն վերջիններս մեծ ուշադրություն չէին դարձրել դրան, քանի դեռ չէին նկատել տղային օձերով շրջապատված, որոնք չէին խայթում փոքրիկին:
Ծնողները փորձել են ամեն կերպ հեռու պահել երեխային սողուններից՝ բացատրելով, որ դրանք վտանգավոր են, սակայն որդին չի լսում նրանց:
Գյուղի բնակիչներն արդեն չեն զարմանում՝ Դեվեշին օձերի հետ խաղալիս տեսնելով, սակայն թույլ չեն տալիս իրենց երեխաներին մոտենալ Դեվեշին, երբ վերջինս շրջապատված է օձերով:
Տեսանյութն՝ այստեղ: