Նիկոլ Փաշինյանը կառավարման խորհրդարանական համակարգը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հնարավորությանը: Քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումները ինքնանպատակ չպետք է լինեն: «Սահմանադրական բարեփոխումները պետք է լինեն ինչ-որ նպատակի հասնելու միջոց: Այնտեղ, որտեղ մեզ անհրաժեշտ լինի կիրառել այդ միջոցը, կկիրառենք նաև դա»,- նշեց Փաշինյանը: