Ճապոնական «Վիսել Կոբե» ակումբը հաստատել է Դավիդ Վիլյայի տեղափոխությունը
Ճապոնական «Վիսել Կոբե» ակումբը հայտարարել է իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյայի տեղափոխության մասին:
Իսպանացին նոր ակումբին կմիանա հունվարի 1-ին, երբ կավարտվի նրա պայմանագրի ժամկետն ամերիկյան «Նյու-Յորք Սիթիի» հետ:
Ճապոնական ակումբի հետ հարձակվողի պայմանագրի պայմանները չեն հաղորդվում: Հայտնի է միայն այն, որ ակումբը նրան կստանա ազատ խաղացողի կարգավիճակով:
Հիշեցնենք` «Վիսել Կոբեի» կազմում հանդես են գալիս իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան և գերմանացի հարձակվող Լուկաս Պոդոլսկին:
36-ամյա Վիլյան ավելի վաղ հանդես է եկել «Սպորտինգում», «Սարագոսայում», «Վալենսիայում», «Բարսելոնայում», «Աթլետիկոյում» և «Մելբուրն Սիթիում»:
98 հանդիպում է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում և դարձել 59 գոլի հեղինակ: Իսպանիայի եռակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի հաղթող, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: