Դաժան սպանություն Գյումրու Սլաբոդկա թաղամասում․ ծեծելով մահվան են հասցրել փողոցը մաքրող հավաքարարին
Aravot.am-ին հասած տեղեկություններով՝ այսօր առավոտյան՝ լուսաբացին, դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում՝ Վարդան Ղուկասյանի տան մոտակայքում։ Անհայտ անձը հարձակվել է այդ նույն թաղամասում բնակվող, 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն աշխատել է Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ՝ որպես փողոցի հավաքարար ու դաժանաբար ծեծել է նրան։ Վերջինս հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է։ Կինը լուսաբացին դուրս …