«Վեհափառ փոխելու պահանջը իրենց համար հագուստ փոխելու պահա՞նջ է՝ գույնը դուրս չեկավ, գնամ ուրիշը գնեմ». «Հայոց աշխարհ»
«Հայոց» աշխարհ» թերթը գրում է. «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանն ասաց, որ շարժման սկզբում բազմաթիվ հանդիպումների եւ երկխոսությունների փորձեր են եղել ցուցարարների եւ եկեղեցականների միջեւ, սակայն ցուցարարները ոչ թե հստակ պահանջներ ունեին, այլ ավելի շատ քմահաճույք, որն անհամատեղելի է թե՛ Եկեղեցու դավանանքի, թե՛ նվիրապետական կարգի, թե՛ եկեղեցու ավանդույթների հետ: