Disney ընկերությունը ներկայացրել է «Ալլադին» ֆիլմի առաջին կադրերը
Disney ընկերությունը ներկայացրել է «Ալլադին» նոր ֆիլմի առաջին կադրերը: Ֆիլմը 1992-ին նկարահանված մուլտֆիլմի ռիմեյքն է:
Ինչպես գրում է Entertainment Weekly-ն, առաջին կադրերում պատկերված են ջինը, որին մարմնավորում է Ուիլ Սմիթը, արքայադուստր Ժասմինը (Նաոմի Սքոթ), Ջաֆարը (Մարվան Քենզարի) և ինքը Ալլադինը (Մենա Մասսուդ):
Ըստ սյուժեի՝ երիտասարդ Ալլադինը բնակվում Ագրաբա քաղաքի փողոցներում և երազում է օրերից մի օր տեղավորվել սուլթանի շքեղ պալատի սենյակներում: Անսպասելիորեն նրանից օգնություն է խնդրում խորհրդավոր ծերունին, որը երիտասարդին անթիվ-անհամար հարստություն է խոստանում, եթե վերջինս օգնի իրեն կախարդական քարանձավից դուրս բերել հին լամպը:
Հիշեցնենք, որ նախօրեին IMDb պորտալը ներկայացրել էր 2019-ի սպասված ֆիլմերի ցանկը, որում ներառված էր նաև «Ալլադինը»: