Կիմ Չեն Ընի և Դոնալդ Թրամփի նմանակները ժամանել են Վիետնամ՝ «գագաթնաժողովի» (լուսանկարներ)
ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովին ընդառաջ Վիետնամի մայրաքաղաք են ժամանել երկրների նախագահների նմանակները:
Ինչպես գրում է Корреспондент-ը, Կիմ Չեն Ընին նմանակում է չինական ծագում ունեցող ավստրալացի դերասան Հովարդ Էքսը, իսկ Դոնալդ Թրամփին՝ ամերիկացի երաժիշտ Դենիս Ալանը: Տղամարդիկ Հանոյում հայտնվել են նախագահների հանդիպումից օրեր առաջ:
Նրանք նկարահանումներ են իրականացրել քաղաքի կենտրոնական հյուրանոցի մոտ, որտեղ կարող են հանգրվանել իրական նախագահները:
Բացի այդ, Հանոյի վարսավիրանոցներից մեկում հատուկ նորաձև սանրվածքներ են հայտնվել՝ «ըստ Թրամփի և Ընի ոճի»: Նշվում է, որ նորույթներն արդեն մեծ պահանջարկ են վայելում:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները դեռևս սպառնալիք չեն տեսել նմանակների գործողություններում: Թրամփի և Ընի նախորդ հանդիպման ժամանակ Սինգապուրում Հովարդին ձերբակալել էին և արգելել հայտնվել գագաթնաժողովի անցկացման վայրում:
Հիշեցնենք, որ Վիետնամում ԱՄՆ և ԿԺԴՀ առաջնորդները հանդիպելու են փետրվարի 27-28-ը: