Վիկտորիա Բեքհեմը հերքել է իր վերամիավորումը Spice Girls խմբին
Բրիտանական հանրահայտ Spice Girls փոփ-խմբի նախկին մեներգչուհի Վիկտորիա Բեքհեմը հերքել է համույթի ամբողջական վերականգնման կազմի մասին տեղեկությունը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Վիկտորիան հայտարարել է, որ այլևս մտադիր չէ լատեքսային կոստյում կրել, որով ժամանակին ելույթ ունեցել բեմում: «Դա տեղի չի ունենա: Որոշակի պահի և ճիշտ պահի պետք է ասել. «Դա հիանալի էր»»,- ընդգծել է նախկին մեներգչուհին:
Հայտնի է, որ խմբի վերամիավորման մասին հաղորդում էին բրիտանական ԶԼՄ-ները: