Հյուսիսային պողոտայում ավարտվեց «Երաժշտությունն ընդդեմ բռնության» ակցիան (լրացված, լուսանկարներ)
22:30
Երաժիշտները շարունակեցին իրենց կատարումները, իսկ ոստիկանապետն ու նախարարը հեռացան: Երաժիշտները նաև հայտարարեցին, որ ակցիան ավարտված է, իրենք ուղղակի շարունակում են երգել և նվագել:
21: 50
ՀՀ ոստիկանապետը մոտեցավ բերման ենթարկված երաժշտին՝ ասելով, որ համացանցում տպավորություն է ձևավորվել, որ նա ճիշտ է, իսկ ոստիկանները սխալ են եղել: «Տեսանյութը, որը ես տեսել եմ, կասեի, որ Դուք էլ սկզբում Ձեզ լավ չեք պահել, իրենք, որպես ոստիկաններ, նկատողություն են արել, իսկ դուք օրինական հորդորին չեք հետևել... Читать дальше...