Որոշ մարզերում ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, 14-17-ը՝ առանձին շրջաններում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-13-ը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 12-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում