Արագածոտնի մարզում բախվել են «06»-ն ու տուֆ քարով բարձված «ԶԻԼ»-ը, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր. shamshyan.com
Երեկ՝ նոյեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 48-ամյա Յուրիկ Ա- վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան և 33-ամյա Էդգար Մ-ի վարած քարով բարձված ԶԻԼ մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Յուրիկ Ա-ն բժշկական օգնություն ստանալով՝ տեղափոխվել է «Աշտարակ» ԲԿ։