Նոր մտածելակերպ և նոր մոտեցումներ բժշկության մեջ. հայ-սինգապուրյան համագործակցություն
Աշխարհի առաջատար բժշկական կենտրոններից մեկի՝ Սինգապուրի Ազգային համալսարանի (NUS) հիվանդանոցի սրտի, կրծքային և անոթային վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Թեոդորոս Կոֆիդիսն այս օրերին Հայաստանում է։ Բացառիկ այցի շրջանակում նա հայ մասնագետներին է ներկայացրել Սինգապուրի համալսարանական հիվանդանոցի առաջատար բժշկագիտական փորձն ու նորարարությունները, սրտի վիրաբուժական միջամտության ամենաժամանակակից մեթոդները և դրանց կիրառման միջոցները Հայաստանում։ Պրոֆեսոր Կոֆիդիսի՝ Հայաստան այցի հնարավորությունը