ԵՄ-ին անդամակցելու գործընթացը տարիներ է տևում, ոչ թե ժամեր. Թուրքիան 2024-ին ԵՄ անդամ չի դառնա. Պետեր Ստանո
Թուրքիան 2024 թվականին չի դառնա Եվրամիության անդամ. այս մասին Известия-ին հայտնել է ԵՄ արտաքին ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Նրա խոսքով՝ «ԵՄ-ին անդամակցելու գործընթացը տարիներ է տևում, ոչ թե ժամեր»։ Նա հավելել է, որ ԵՄ-ն առայժմ պատրաստ չէ Թուրքիային նույնիսկ անայցագրային ռեժիմ տրամադրել:
«Այցագրային ռեժիմի ազատականացման որոշումը կայացվում է անդամ երկրների կողմից այն բանից հետո, երբ երկիրը բավարարում է բոլոր անհրաժեշտ չափանիշները, որոնք ներառում են մարդու իրավունքները և քաղաքական ազատությունները»... Читать дальше...