Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր
Մարտի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Այս համատեքստում նշվել է ՀՀ վարչապետի՝ վերջերս Հունաստան կատարած այցը և բարձրաստիճան փոխայցելությունների դերը երկկողմ