Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Սեպտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ ստացան, որ նախկին անտառտնտեսության տարածքից ծառաեր են ապօրինի հատվել։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գավառի ոստիկանները պարզեցին նաև ծառերը հատելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Շուտով Գավառում ապրող 45-ամյա տղամարդը հայտնաբերվեց։ Պարզվեց, որ 5 բարդին հատվել է բենզասղոցով։ Հայտնաբերվեց նաև …
The post Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել appeared first on ԳԱԼԱ.
Սեպտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ ստացան, որ նախկին անտառտնտեսության տարածքից ծառաեր են ապօրինի հատվել։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գավառի ոստիկանները պարզեցին նաև ծառերը հատելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։
Շուտով Գավառում ապրող 45-ամյա տղամարդը հայտնաբերվեց։ Պարզվեց, որ 5 բարդին հատվել է բենզասղոցով։ Հայտնաբերվեց նաև փայտանյութը։ Վնասի չափը պարզվում է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
The post Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել appeared first on ԳԱԼԱ.