Նամիբիայի նախագահը վերընտրվել է երկրորդ ժամկետով
Նամիբիայի գործող նախագահ Հագե Գեյնգոբը հաղթել է երկրի նախագահական ընտրություններում և ևս 5 տարի կպաշտոնավարի: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով Reuters-ին:
«Հագե Գեյնգոբն ստացել է ձայների մեծամասնությունը` 56,3 տոկոսը»,- հայտարարել է ընտրական հանձնաժողովը:
Նշվում է, որ երկրորդ տեղում ձայների 29,4 տոկոսով հայտնվել է բժիշկ և իրավաբան Պանդուլենի Իտուլան: Եռյակը եզրափակել է 5,3 տոկոս ձայն հավաքած «Ժողովրդա-դեմոկրատական շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մակհենրի Վենաանին: Մյուս 9 թեկնածուները չեն հաղթահարել 4 տոկոսի շեմը: