Իշխանամերձ լրատվամիջոցներ են փակվում Թուրքիայում. Ermenihaber
Վերջին շրջանում ի հայտ եկած ֆինանսատնտեսական խնդիրների պատճառով փակվում են թուրքական «Star» և «Güneş» թերթերը: «Türk Medya» հոլդինգին պատկանող հիշյալ երկու թերթերը հայտնի են որպես իշխանամերձ լրատվամիջոցներ: Նշվում է, որ ֆինանսական դժվարությունները ծագել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո: Ստամբուլի քաղաքապետ ընտրված ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի պաշտոնավարման ընթացքում նվազել են վերոնշյալ թերթերի գովազդային պատվերներն ու եկամուտները: …