Երևանում 37–ամյա վարորդը 07-ով ստորգետնյա անցումի վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 63–ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար
Այսօր՝ հունվարի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 37-ամյա Արկադի Վաղրամյանը Բաղրամյան պողոտայում հետիոտնի համար նախատեսված ստորգետնյա անցումի վրա իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 VG 537 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Երևանի բնակիչ, 63-ամյա Կարինե Մարկոսյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուտի …
The post Երևանում 37–ամյա վարորդը 07-ով ստորգետնյա անցումի վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 63–ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար appeared first on ԳԱԼԱ.
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուտի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկներին վրաերթի ենթարկվածին՝ ծանր կայուն ախտորոշմամբ, տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության թիվ 17 փրկարարական ջոկատը՝ փրկարար ծառայության կապիտան Սեդրակյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է. հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Տեղում ծառայություն էին կատարում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի՝ ժողովրդին հայտնի կարմիր բերետները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
The post Երևանում 37–ամյա վարորդը 07-ով ստորգետնյա անցումի վրա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 63–ամյա հետիոտնին. բժիշկները պայքարում են վերջինիս կյանքի համար appeared first on ԳԱԼԱ.