Դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել են հայ-չեխական համագործակցության հեռանկարները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն և Հայաստանում Չեխիայի դեսպանության առաջին քարտուղար Յան Պլեշինգերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-չեխական համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես զրույցի առանցքում հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի առաջիկայում կայանալիք հերթական նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցերն էին։ Վարոս Սիմոնյանը, ով հանդիսանում …