Հորդորում եմ կասեցնել այս համակարգաքանդ նախաձեռնությունը. Մանե Թանդիլյանը` «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունների մասին
Այսօր Ազգային ժողովը քննարկում է «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը, որի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ներկայացրեց իր մտահոգությունները:
Պատգամավորը նախ հարց բարձրացրեց, թե այս փոփոխությամբ ինչ մեսիջ է հղվում, օրինակ՝ ներդրողներին:
«Եթե սրա արդյունքում մեզ մոտ ներդրումային աուրա խաթարվի, որովհետև բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունը նաև ներդրողների հետ ուղղակի առնչություն ունեցող կարգավորում է, և եթե դրա հետևանքով մեր տնտեսությանը հասցվի վնաս և ունենանք տուգանված տնտեսական աճ, արդյո՞ք Դատախազությունը դրա պատասխանատուն է, կասկածում եմ, բայց քաղաքացին և երկրի տնտեսությունը դրանից կտուժեն, դրանում վստահություն ունեմ»,-ասաց նա:
Մանե Թանդիլյանը նշեց, որ այս փոփոխությունը շատ վտանգավոր է համարում մեր երկրի համար: «Ես գիտեմ, որ բանկային գաղտնիք համարվող տեղեկատվության համար Կառավարության շենքի առաջ ցույցեր չեն կատարվի, փողոցներ չեն փակվի, բայց դրանից այս կարգավորման վտանգավորության աստիճանը որևէ կերպ չի նվազում»,– ասաց նա:
«Հորդորում եմ կանգնեցնել, կասեցնել այս համակարգաքանդ օրինագծի նախաձեռնությունը. որովհետև, եթե մեկ կայացած կառույց կա այս երկրում, ապա դա բանկային համակարգի ինստիտուտն է, որով հպարտանում ենք պարբերաբար»,- ավելացրեց պատգամավորը:
Տ
mane
Ն
«Եթե սրա արդյունքում մեզ մոտ ներդրումային աուրա խաթարվի, որովհետև բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունը նաև ներդրողների հետ ուղղակի առնչություն …