«Էսօր ընդդիմությունն ունի այնքան իշխանություն, որքան Սերժ Սարգսյանը թույլ է տվել, որ իր օրոք ունենա ընդդիմությունը». Մարուքյանը զգուշացնում է, որ կբոյկոտեն սահմանադրական փոփոխությունները, եթե «կոճակ փոխեն»
Որ ինքը կանգնում, ասում է՝ ընդդիմությունն ուժեղ է, կներեք, էսօր ընդդիմությունն ունի այնքան իշխանություն, որքան Սերժ Սարգսյանը թույլ է տվել, որ իր օրոք ունենա ընդդիմությունը: Դա ի՞նչ ասելու բան է, դա ուժեղ ընդդիմությո՞ւն է: Կներեք, բայց խորը անհամաձայնություն կա մեր պատկերացումների մեջ, Սերժ Սարգսյանի տված լիազորությունները իրանք համարում են ուժեղ լիազորություննե՞ր: