Ֆորմուլա-1-ի թիմերից մեկը շնչառական սարք է ստեղծել կորոնավիրուսով հիվանդների համար. BBC
Համաշխարհային սպորտը դադարի մեջ է։ Սակայն մարզաշխարհի տարբեր բնագավառներում մարդիկ շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ։
BBC-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի քոլեջներից մեկի ինժեներները Ֆորմուլա-1-ի թիմերից մեկի՝ «Մերսեդեսի» հետ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ստեղծել են շնչառական սարք, որն օգտագործվելու է կորոնավիրուսով հիվանդների համար։
Սարքը նախատեսված է թթվածին տալու համար այն մարդկանց, որոնք հիվանդության պատճառով թոքերի հետ կապված խնդիրներ ունեն։
Հաղորդվում է, որ շնչառական սարքը, որը ստեղծվել է նաև «Մերսեդեսի» մասնագետների ջանքերով, արդեն իսկ օգտագործվում է Չինաստանում և Իտալիայում։