«Հայաստանի Հանրապետություն». Օրենսդրական փաթեթով ուժեղացվում է ՏԻ ինստիտուցիոնալ բնույթը, հստակեցվում են ՏԻՄ-երին վերապահված մի շարք լիազորություններ
«Պետության կենսագործունեության կարևոր ոլորտները կարգավորող իրավական ակտերում նման շտկումների անհրաժեշտությունը ոչ միայն ոլորտի զարգացումից է կախված, այլև օրենքի կիրարկման ընթացքից: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նոր խմբագրված տարբերակն ուժի մեջ է մտել երեք տարի առաջ, բայց արդեն այսօր ոլորտի լիազոր մարմինը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մշակել է այն շտկելու և փոփոխությունների ենթարկելու օրենսդրական փաթեթ, որում ընդգրկված են երկու տասնյակը գերացանցող ուղղումներ ու լրացումներ: Փոփոխություններ են կատարվում նաև վերջինիս հետ առնչվող այլ օրենքներում:
Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ընդլայնմանը զուգահեռ, առաջնային խնդիր են նաև դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը, թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ հատկապես համայնքի բնակիչների համար:
Վերջին խնդիրները լուծելու համար ՏԻՄ-երի կողմից մշակվում են տարեկան աշխատանքային պլաններ, սակայն այդ գործընթացը մայր օրենքով չի կարգավորվում: Առաջարկվող նախագծով դրա համար սահմանվել է նոր հոդված, որում սահմանվում են տարեկան աշխատանքային պլանի հասկացությունը և դրա մշակման ու ընդունման հետ կապված ընթացակարգային դրույթները:
Օրենսդրական փաթեթով ուժեղացվում է տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ բնույթը, բարձրացվում աշխատանքների արդյունավետությունը, հստակեցվում են ՏԻՄ-երին վերապահված մի շարք լիազորություններ: Այս ամենն իր ուղղակի դրական ազդեցությունը կունենա համայնքի բնակիչների ապրելակերպի որակի և սոցիալ-տնտեսական գործունեության վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: