Հրապարակվել է Աբովյան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի տեսագրությունը. Shamshyan.com
Shamshyan.com-ը ներկայացնում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 29-ին տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի տեսագրությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Բաղդասար Բաղդասարյանը Աբովյան քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում իր վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 45-ամյա Թամարա Աֆյանին:
Վարորղը փախուստի չէր դիմել, ահազանգել էր «Աբովյան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել էր «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին նա մահացել էր: