Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների թիվը հասել է 1.5 միլիոնի. РИА Новости
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը մոտեցել է 1.5 միլիոնի: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ համավարակի սկզբից Բրազիլիայում գրանցվել է վարակման 1 496 858 դեպք, 1 օրում վարակման 48 105 դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ երկրում վարակից մահացությունը կազմում է 61 884, 1 օրում մահացել է 1 252 մարդ:
Ապաքինվել է 852 816 պացիենտ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: