Ազարը դարձյալ խնդիրներ ունի կոճի հետ․ նա չի խաղա Ալավեսի դեմ
«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը կոճի հատվածում դարձյալ անհարմարություններ է զգում։ Բելգիացին չի ավարտել թիմի մարզումը։
Cadena SER-ի տեղեկություններով՝ Ազարը դարձյալ ցավեր ունի կոճի հատվածում։ Դրանք առաջացել են հարվածներից հետո, որը նա ստացել էր հունիսի 28-ին Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում կայացած «Էսպանյոլի» դեմ խաղում (1-0):
«Ռեալը» ուրբաթ երեկոյան մրցելու է «Ալավեսի» դեմ Լա լիգայի 35-րդ տուրի շրջանակում։ Այդ խաղը Ազարը մեծ հավանականությամբ բաց կթողնի։
Ազարը «Ռեալ» տեղափոխվելուց հետո 2 անգամ կոճի վնասվածք է ստացել։ Մարտի սկզբին նա վիրահատվել էր Միացյալ Նահանգներում։