Զախարովան հայտարարել է՝ «օտարերկրացի զինյալների ներկայությունը Ղարաբաղում լուրջ խնդիր է Ռուսաստանի համար»
![Զախարովան հայտարարել է՝ «օտարերկրացի զինյալների ներկայությունը Ղարաբաղում լուրջ խնդիր է Ռուսաստանի համար»](https://gdb.rferl.org/7e22718f-c859-48d8-883d-d0108badcdc5_w800_h450.jpg)
«Ռուսաստանցի ռազմական փորձագետները մանրակրկիտ վերահսկողության տակ են պահում Լեռնային Ղարաբաղում ծավալված մարտական գործողություններին օտարերկրացի զինյալների մասնակցության հարցը», - այսօր Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս հարցը մեզ մտահոգում է, մենք այդ մասին նաև հրապարակայնորեն ենք հայտարարել։ Կարող եմ ձեզ վստահեցնել, որ շատ ակտիվորեն նաև ոչ հրապարակային աշխատանք է տարվում։ Մեզ համար դա իրոք շատ լուրջ խնդիր է», - նշել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։