Քաբուլում 6-րդ պայթյունն է որոտացել. զոհերի թիվն անցել է 60-ից
Եվս մի քանի հզոր պայթյուն է որոտացել Քաբուլում, հաղորդում է աֆղանական 1TV հեռուստաալիքը: «Հերթական պայթյունն է տեղի ունեցել Քաբուլում»,- հայտնում է հեռուստաալիքի Twitter-յան էջը: Երկու պայթյուն տեղի էր ունեցել հինգշաբթի օրը Քաբուլի օդանավակայանի մոտակայքում, մեկը «Բարոն» հյուրանոցի մոտ, որտեղ, ըստ մամուլի հրապարակումների, հավաքվել էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ քաղաքացիներ: Այնուհետ պայթյուններ են …
The post Քաբուլում 6-րդ պայթյունն է որոտացել. զոհերի թիվն անցել է 60-ից appeared first on ԳԱԼԱ.
Եվս մի քանի հզոր պայթյուն է որոտացել Քաբուլում, հաղորդում է աֆղանական 1TV հեռուստաալիքը:
«Հերթական պայթյունն է տեղի ունեցել Քաբուլում»,- հայտնում է հեռուստաալիքի Twitter-յան էջը:
Երկու պայթյուն տեղի էր ունեցել հինգշաբթի օրը Քաբուլի օդանավակայանի մոտակայքում, մեկը «Բարոն» հյուրանոցի մոտ, որտեղ, ըստ մամուլի հրապարակումների, հավաքվել էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ քաղաքացիներ:
Այնուհետ պայթյուններ են տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Հաղորդվում է, որ առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, այնուհետեւ ականապատ մեքենա է պայթել:
Տեղի ԶԼՄ -ների տվյալներով ՝ պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, առնվազն 150-ը վիրավորվել են: Զոհերի թվում են ամերիկացի 12 զինծառայող, եւս 15-ը վիրավորվել են:
The post Քաբուլում 6-րդ պայթյունն է որոտացել. զոհերի թիվն անցել է 60-ից appeared first on ԳԱԼԱ.