Նյուքասլը հաստատել է տրանսֆերային առաջին թիրախին
«Նյուքասլը» հաստատել է՝ որ ֆուտբոլիստին է առաջինը փորձելու ձեռք բերել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, խոսքը Մեքսիկայի հավաքականի և «Նապոլիի» հարձակվող Իրվինգ Լոզանոյի մասին է։ Ընթացիկ մրցաշրջանում Լոզանոն հրաշալի ֆուտբոլ է ցուցադրում և անցկացրած 11 խաղում դարձել է երկու գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուրը նաև նշում է, որ նեապոլիտական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը չի պլանավորում բաց թողնել հարձակվողին 40 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց։