6 օրում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է մոտ 15․830 կգ կանեփի և 11 կգ կակաչի վայրաճ զանգված
Մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2022» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի նպատակը հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող, ինչպես նաև վայրաճ բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումը, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կանխումը, հայտնաբերումը և բացահայտումն է: