ԵԽ պատգամավորն անհրաժեշտ է համարել ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող խաղաղության պայմանագիրը
Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը «Թվիթեր»-ի իր էջի գրառմամբ անհրաժեշտ է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող խաղաղության արդար պայմանագիրը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունից։
«Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը հրադադարի համաձայնագրով ավարտվեց: Սակայն այն չլուծեց կոնֆլիկտը. լուծման հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով: Եվրոպական միության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությունը դառնում է ավելի ու ավելի կարևոր: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորող խաղաղության արդար պայմանագիրը անհրաժեշտություն է»»,- ասվում է գրառման մեջ: