Վաշինգտոնն ու Բաքուն պատրաստվում են երկկողմ համագործակցության փաստաթղթեր ստորագրել
![Վաշինգտոնն ու Բաքուն պատրաստվում են երկկողմ համագործակցության փաստաթղթեր ստորագրել](https://gdb.rferl.org/02BC36F1-CA8D-40ED-BC8F-94F9B0043E62_cx0_cy9_cw0_w800_h450.jpg)
Վաշինգտոնն ու Բաքուն պատրաստվում են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության մոտ 10 փաստաթուղթ ստորագրել, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը:
«Պայմանագրային և իրավական դաշտն օգնում է և՛ առևտրային, և՛ այլ հարաբերություններին։ Մինչ այժմ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ստորագրվել է 86 համաձայնագիր։ Այս պահին շուրջ ինը համաձայնագիր կա, որոնք քննարկվում են»,- ասել է Իբրահիմը YouTube-ով հեռարձակվող «Ժամանակակից զրույց Ռասիմ Բաբաևի հետ» հաղորդման ընթացքում։