Մարդասիրական բեռներով մեկ ավտոշարասյուն է ուղեկցվել Արցախ. ՌԴ ՊՆ
![Մարդասիրական բեռներով մեկ ավտոշարասյուն է ուղեկցվել Արցախ. ՌԴ ՊՆ](https://gdb.rferl.org/08530000-0a00-0242-0d70-08dafdea3118_w800_h450.jpg)
Գորիս-Ստեփանակերտ երթուղով ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ մեկ ավտոշարասյուն է անցել՝ մարդասիրական բեռներով, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր ամենօրյա տեղեկագրում:
Նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է ադրբեջանական և հայկական կողմերի հետ Լաչինի միջանցքով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու շուրջ բանակցային գործընթացը։
Արցաշը շրջափակման մեջ է արդեն 44 օր: