Մենք չենք կարող թույլ տալ, որ Արցախի հարցը որևէ կերպ ներառվի խաղաղության պայմանագրում. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք չեն կարող թույլ տալ, որ Արցախի հարցը ներառվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք պայմանագրում: Այդ մասին նա ասել է Մյունեխենում ադրբեջանցի լրագրողներին տված հարցազրույցում: «Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, ապա այստեղ էլ մեր դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է: Մենք ցանկանում ենք, որ կարգավորումը հնարավորինս արագ տեղի ունենա: …