ՔՊ-ական իշխանությունը, Սուրեն Պապիկյանը Աբու Դաբիում ներկայացրել են նախկինների ժամանակ արդիականացված «Ֆագոտ» համակարգը
168.am-ը գրել էր, որ միջազգային ռազմական ցուցահանդեսին մասնակցելու է հայկական մոտ 20 ընկերություն, և, որ ներկայացվելու են ինժեներական զորքերի սարքավորումներ, նավիգացիոն (նավարկային) համակարգեր, օպտիկական հետախուզության համակարգեր, ռադիոլոկացիոն սարքավորումներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և այլն: