Microsoft-ը հաջորդ շաբաթ հեռացնելու է Twitter-ն իր գովազդային հարթակից. TechCrunch
Microsoft-ը հաջորդ շաբաթ հեռացնելու է Twitter-ն իր գովազդային հարթակից: Այս մասին գրել է TechCrunch առցանց պարբերականը:
Ըստ կայքի՝ Microsoft-ն այս քայլին գնում է մոտ 2 ամիս անց այն բանից հետո, երբ Twitter-ը հայտարարեց, որ կսկսի ամսական նվազագույնը 42,000$ գանձել իր API օգտատերերից, որոնց թվում են ձեռնարկություններ և հետազոտական հաստատություններ
Օգտատերերը նոր գնային փոփոխությունների մասին նամակներ սկսել են ստանալ մարտի սկզբին:
TechCrunch-ը գրել է, որ Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն անդրադարձել է Microsoft-ի որոշմանը՝ նշելով. «Նրանք ապօրինի են գործել՝ օգտագործելով Twitter-ի տվյալները: Դատական հայցի ժամանակն է»: