Ալեքսեյ Նավալնին 16-րդ անգամ տարվել է տուգանային մենախուց
Ռուսասատանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով պատիժ է կրում Վլադիմիրի մարզի Մելեհովո բնակավայրի խիստ ռեժիմի գաղութում (ԻԿ-6), կրկին տուգանային մենախուց է տարվել։ Այս մասին հայտնել է քաղաքական գործչի համախոհ Իվան Ժդանովն իր թվիթերյան էջում։
«Նավալնին ստացել է ևս 15 օր տուգանային մենախուց։ Այսօր ժամը 9։30-ին հանձնաժողով է եղել։ Այլ մանրամասներ դեռ չկան»,- գրել է Ժդանովը։
Նավալնին արդեն 16-րդ անգամ է տարվում մենախուց։ Քաղաքական գործիչն այս քրեակատարողական գաղութում է անցյալ ամառվա կեսերից։ Նախկինում Նավալնիին տեղավորելու հիմքերը հիմքեր նշվել են այնպիսի պատճառներ, ինչպիսիք են «արձակված կոճակը» կամ «անժամանակ լողանալը», հայտնել է DW-ն։