Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները հանդիպել են Սերգեյ Միրոնովին
Իր հերթին Սերգեյ Միրոնովն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղ է Արևմուտքի ձեռքում։ «Մեծ հաշվով, հավաքական Արևմուտքին խորթ են և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի ազգային շահերը: Թերևս Արևմուտքը դա հասկանում է, բայց նրան պետք է մի հարթակ, որտեղ կկարողանա ոտնահարել Ռուսաստանի շահերը»,- ընդգծել է քաղաքական գործիչը։