Վրաստանի Ծալկա քաղաքի մոտ գնացքը ռելսերից դուրս է եկել, կա 1 զոհ, 3 վիրավոր, նրանք Ադրբեջանի քաղաքացի են
Վրաստանի հարավում գտնվող Ծալկա քաղաքի մոտ տեխնիկական գնացքը ռելսերից դուրս է եկել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել:
Հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Վրացական երկաթուղիները» մանրամասնել են, որ վերանորոգման աշխատանքներն իրականացրել է ադրբեջանական ընկերությունը։ Զոհվածներն ու վիրավորները Ադրբեջանի քաղաքացիներ են։
Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր։ Վրաստանի ՆԳՆ-ն միջադեպի մանրամասները պարզելու համար հետաքննություն է սկսել: