Էրդողանը ընտրությունների երկրորդ փուլում ակնկալում է բարձր մասնակցություն
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը մեկնարկել է կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 08.00-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են հանրապետության ներկայիս ղեկավար Թայիփ Էրդողանը և ընդդիմադիր դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։