Չի կարելի տալ ինչ-որ բան և ասել՝ տալիս ենք՝ լավ ենք անում, որովհետև այլընտրանք կա․ Արթուր Խաչատրյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Չի կարելի տալ ինչ-որ բան և ասել՝ տալիս ենք՝ լավ ենք անում, որովհետև այլընտրանք կա։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ անկլավների մասին երեկվա հայտարարությանը և նշել, թե ինչ է սպասվում Տիգրանաշենին։
«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության և շարունակի այն քաղաքականությունը, որն այսօր է իրականացնում, Տիգրանաշենին կսպասվի այն ճակատագիրը, ինչ սպասվել է, օրինակ, Շուռնուխին, բայց ավելի վատ։ Նա հղում է կատարում 1975 թվականի քարտեզին, դա հասկանալի չէ, չնայած հասկանալի է՝ Ադրբեջանը տենց է ուզում, տենց է անում», - ասաց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանի միջպետական ճանապարհի մասին հայտարարությանը, որ մեր ճանապարհային ցանցն այնպես ենք զարգացնում, որ անլուծելի խնդիր չկա, Խաչատրյանն արձագանքեց․
«Հիշեցնեմ ձեզ՝ երբ իրենք Շուռնուխը հանձնեցին, փոխարենն առաջարկեցին, այսպես կոչված, նոր ճանապարհ, որը քանդվեց 3 ամիս անց։ Այլընտրանքնային ճանապարհը՝ Տիգրանաշենով անցնող ճանապարհը, հավանաբար ինքը Ուրցաձորի ճանապարհը նկատի ուներ, ասեմ, որ այդ ճանապարհն էլի ֆուռերի համար նախատեսված ճանապարհ չի, այսինքն՝ չի կարելի տալ ինչ-որ մի բան և ասել՝ դե տալիս ենք՝ լավ ենք անում, որովհետև այլընտրանք կա։ Կարող ես Երևանի կենտրոնը զիջել թուրքին ասել, դե Նուբարաշենից մինչև Ավան կարող ես ուրիշ ճանապարհով գնալ։ Դա ընդունելի չի»։