Ադրբեջանի ՄԻ հանձնակատար Ալիևան կալանավայրում տեսակցել է Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին
Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան այցելել է կալանավայրեր։
Այցի ընթացքում Ալիևան հանդիպել է Ադրբեջանի կողմից առևանգված ու կալանավորված Հարություն Հովակիմյանին ու Կարեն Ղազարյանին։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սաբինա Ալիևան կոնֆիդենցիալ ընդունել է նրանցից յուրաքանչյուրին ու տեղում լսել նրանց․ «Օմբուդսմենի մոտ ընդունված անձինք չեն բողոքել պահման և բուժման պայմաններից, շնորհակալություն են հայտնել Ադրբեջանին ստեղծված պայմանների համար» (չակերտները Tert.am-ի)։