Տարեկան 24 միլիոն դրամ եկամուտ, նոր բնակարան՝ Զեյթունում. Սրբուհի Գալյանի հայտարարագիրը
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող Սրբուհի Գալյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի տարեկան հայտարարագիրը, որում հայտարարագրել է 1 բնակարան՝ Երևանի Կենտրոնում, 1 անհատական բնակելի տուն՝ Դիլիջանում, և 1 հողամաս (գտնվելու տեղը նշված չէ), բոլորն էլ՝ համատեղ սեփականությամբ։