Էրդողանը պետական այցով մեկնել է Բաքու
![Էրդողանը պետական այցով մեկնել է Բաքու](https://gdb.rferl.org/318EBEFD-C7EC-4CC2-88B7-C649F6C616A0_w800_h450.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի պետական այցով մեկնել է Ադրբեջան, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Թուրքիայի նախագահին և նրա կնոջն օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետը, փոխարտգործնախարարը և այլ պաշտոնյաներ։
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը նախատեսված է հունիսի 13-ին։
Նրանք կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը, ասված է պաշտոնական հաղորդագրությունների մեջ։