Ֆրանսիայում ձերբակալվել է Մակրոնի դեմ մահափորձ կատարած 20-ամյա երիտասարդը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ մահափորձի կասկածանքով 20-ամյա երիտասարդ է ձերբակալվել, հայտնում է Le Parisien թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 27-ին, երբ Մակրոնը մասնակցել է 1791–1804 թվականների Հայիթի հեղափոխության առաջնորդի հիշատակին նվիրված արարողությանը։ Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են Chateau de Joux ամրոցի մոտ, որտեղ գտնվում էր պետության ղեկավարը։ Նրանք փորձել են ճեղքել շղթան, ինչից հետո ժանդարմներն արցունքաբեր գազ են կիրառել։ Ցուցարարներից մեկը գազային ծխանռնակ է նետել նախագահին տեղափոխող ուղղաթիռի ուղղությամբ:
Պարզվել է, որ նռնակը նետել է «ձախերի» ակտիվիստ, 20-ամյա ատաղձագործը։ Այս շաբաթ նրան բերման են ենթարկել սեփական տնից և ձերբակալել։
Տղամարդուն ահաբեկչական կազմակերպության հետ հանցավոր համաձայնության մեղադրանք է առաջադրվել։ Փորձաքննությունը պետք է պարզի, թե արդյոք նրա արարքը իսկապես կարող էր սպառնալ ուղղաթիռին։
Ձերբակալվածը չի հերքել իր արարքը։ Նա խոստովանել է, որ այս կերպ ցանկացել է անհամաձայնություն հայտնել պետության ղեկավարի քաղաքականության հետ։ Ակտիվիստը պետք է նաեւ հոգեբանական փորձաքննության ենթարկվի։
The post Ֆրանսիայում ձերբակալվել է Մակրոնի դեմ մահափորձ կատարած 20-ամյա երիտասարդը appeared first on ԳԱԼԱ.