Ինչու են Վլադիմիր Գասպարյանի աղջկան գործի չգալու համար կոչում տվել. Վկան դատարանում ցուցմունք տվեց, թե՝ «չէի կարող հարցեր տալ»
Հաջորդ վկան՝ Ռաֆայել Զաքարյանը, պատմեց, որ իր հետ ոստիկանությունից կապվել են ու տեղեկացրել, որ ինքը ոստիկանապետի կողմից խրախուսման կարգով ստացել է 1 սենյականոց բնակարան. «Մինչեւ այդ ես որեւէ խնդրով չեմ դիմել, տեղյակ չեմ եղել դրա մասին, կարդացել եմ ոստիկանապետի որոշումը, որ 1 սենյականոցը հատկացվել է ինձ»: