Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. գործ է հարուցվել զինված ապստամբություն հրահրելու փաստով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահ Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Պրիգոժինի հայտարարություններից հետո քրեական …
The post Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. գործ է հարուցվել զինված ապստամբություն հրահրելու փաստով appeared first on ԳԱԼԱ.
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների մասին։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պրիգոժինի հայտարարություններից հետո քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն հրահրելու փաստով, հայտնում են ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեից: ԱՀԿ-ն Պրիգոժինից պահանջում է դադարեցնել անօրինական գործողությունները։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն սոցցանցերում տարածված տեղեկությունը՝ «Վագների» թիկունքում գտնվող ճամբարներին ՌԴ ԶՈւ-ի կողմից ենթադրյալ հարվածի մասին, կեղծ էր որակել։
Եվգենի Պրիգոժինը մեղադրել է ՌԴ ՊՆ ղեկավարությանը՝ թիկունքի հենակետերին հարվածներ հասցնելու մեջ ու ռուսաստանցիներին կոչ է արել միանալ իրեն։
The post Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին. գործ է հարուցվել զինված ապստամբություն հրահրելու փաստով appeared first on ԳԱԼԱ.