«Դինամոն» երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի Արսեն Զախարյանին
Մոսկվայի «Դինամոն» ցանկանում է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ, հաղորդում է«Спорт-Экспресс»-ը: Մոտ օրերս ռուսական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի նոր՝ երկարաժամկետ պայմանագիր: Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զախարյանը հայկական ակումբ տրանսֆերի միջոցով կարող է կարիերան շարունակել Եվրոպայում: Նախորդ տարվա օգոստոսին ձախողվել էր նրա …
The post «Դինամոն» երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի Արսեն Զախարյանին appeared first on ԳԱԼԱ.
Մոսկվայի «Դինամոն» ցանկանում է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ, հաղորդում է«Спорт-Экспресс»-ը:
Մոտ օրերս ռուսական ակումբը 20-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի նոր՝ երկարաժամկետ պայմանագիր: Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զախարյանը հայկական ակումբ տրանսֆերի միջոցով կարող է կարիերան շարունակել Եվրոպայում: Նախորդ տարվա օգոստոսին ձախողվել էր նրա տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»:
2022/23 մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Դինամոյի» կազմում մասնակցել է 37 խաղի, դարձել 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 15 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:
The post «Դինամոն» երկարաժամկետ պայմանագիր կառաջարկի Արսեն Զախարյանին appeared first on ԳԱԼԱ.