Երիտասարդական ԵԱ-ի 1/4 եզրափակչի բոլոր զույգերը հայտնի են
Հունիսի 28-ին կայացան Եվրոպայի 2023 թվականի երիտասարդական առաջնության խմբային փուլի վերջին հանդիպումները, որը տեղի է ունենում Վրաստանում և Ռումինիայում։
Այսպիսով հայտնի դարձան Եվրո 2023-ի քառորդ եզրափակչի բոլոր զույգերը։
Եվրոպայի երիտասարդական առաջնության 1/4 եզրափակչի ժամանակացույցը․
հուլիսի 1
Վրաստան – Իսրայել (Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին)
Իսպանիա – Շվեյցարիա (23:00)
հուլիսի 2
Անգլիա – Պորտուգալիա (20:00)
Ֆրանսիա – Ուկրաինա (23:00)