Միացյալ Նահանգները թողարկել է թռչող մեքենայի վավերականության առաջին վկայականը
Թռչող մեքենա մշակող ամերիկյան Alef Aeronautics ընկերությունն աշխարհում առաջինն է, որ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունից (FAA) ստացել է թռիչքային պիտանիության վկայական այս տեսակի տրանսպորտային միջոցների համար, ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ։
«Թռչող մեքենաների նախագծման և մշակման Alef Aeronautics ընկերությունը հայտարարել է, որ ստացել է թռիչքային պիտանիության հատուկ հավաստագիր ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունից․ առաջին անգամն է, որ նման տրանսպորտային միջոցն օրինական թույլտվություն է ստացել ԱՄՆ կառավարությունից»,- հայտնել է ընկերությունը։
Alef-ը նշել է, որ Model A սպորտային մեքենան ներկայացվել է անցյալ տարվա հոկտեմբերին. ամբողջովին էլեկտրական մեքենա, որը կարող է շարժվել ինչպես գետնի վրա, այնպես էլ օդում՝ ուղղահայաց թռիչքի և վայրէջքի հնարավորության շնորհիվ։